ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Սրտանոթային հիվանդությունների աճ չկա՞

Վերջին տարիներին հայաստանցիների շրջանում մեծ տարածում են գտել սրտանոթային հիվանդությունները, որոնց մասին բազմիցս ահազանգել են մասնագետները:
Այս տարվա ընթացքում առողջապահական ոլորտի հեղինակավոր մի շարք բժիշկներ վերլուծություններ կատարեցին` փորձելով գտնել դրանց պատճառները եւ կանխարգելիչ միջոցառումների փաթեթներ առաջարկել: Հիշեցնենք, որ հասարակության մոտ խուճապ առաջացավ հատկապես զորակոչային տարիքի երիտասարդների մոտ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման մեծ ցուցանիշից հետո: Ընդ որում` հայտարարվեց, որ սրտամկանի ինֆարկտների քանակը գնալով աճում է, ավելին` արձանագրվում է հիվանդության երիտասարդացում:
«Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» գիտական գծով փոխտնօրեն, «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի» տնօրեն, Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, սակայն, հասարակության մեջ խուճապ չի տեսնում, քանի որ, ըստ նրա` սրտանոթային հիվանդությունների աճի միտում չի արձանագրվել:
Պ. Զելվեյանը համարում է, որ սրտանոթային հիվանդությունների պատկերն ազգաբնակչության մոտ նույնն է, ինչ 5 կամ 10 տարի առաջ էր, այլ կերպ ասած` հիվանդությունը փոփոխության չի ենթարկվել, իսկ տարածվածության մակարդակը նույնն է. «Սրտանոթային հիվանդությունների վիճակագրական տվյալներով` ամբողջ աշխարհում այդ հիվանդության տարածվածության մակարդակը 5-10 տարիների ընթացքում չի զարգացել»: «Ասում եք` հասարակական կարծիք կամ համոզմունք կա, որ տարածվածությունը մեծացել է. անկեղծ ասած` ձեր այդ դիտարկումն ինձ ուրախացնում է, որովհետեւ, ինչպես հասարակության, այնպես էլ` զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը վերջապես սեւեռվեց սրտանոթային հիվանդությունների վրա»:
Այդուհանդերձ, Պ. Զելվեյանը համարում է, որ սրտանոթային հիվանդությունների տարածվածություն մեր հանրապետությունում չի արձանագրվել, պարզապես, ինչպես մասնագետներն, այնպես էլ` շարքային քաղաքացիները սկսել են ավելի շատ խոսել այս խնդրի մասին: Բացի այդ, մասնագետի կարծիքով` Հայաստանում առողջությանը հետեւելու եւ բուժհաստատություններ դիմելու կուլտուրա է ձեւավորվում: «Եթե ուշադիր վերլուծում ենք իրավիճակը` համոզվում ենք, որ հասարակությունն առողջությանը հետեւելու իմաստով ավելի ուշադիր է դարձել: Ավելի վաղ են զգում, գնահատում իրավիճակը եւ հաճախ են դիմում բժշկին այդ շեղումները կարգավորելու համար: Հասարակության առողջության համար ամենակարեւոր բանը կանխարգելումն է, իսկ սրտանոթային հիվանդությունները մեր ընդհանուր մահացության 50%-ից ավելին են կազմում: Եթե մենք ուզում ենք մեր պետության մեջ ունենալ առողջ հասարակություն` պարտավոր ենք կանխարգելել հատկապես սրտանոթային հիվանդությունները»,- ասում է Պ. Զելվեյանը:
Հիվանդությունների հայտնաբերման արդյունքում հրապարակվում են հիվանդության մասին տվյալներ, որոնք որոշակի տագնապ են առաջացնում մարդկանց մոտ, ինչը, սակայն, ըստ մասնագետի` չի կարելի համարել սրտանոթային հիվանդությունների տարածվածության միտում: «Նախ՝ տարածվածության մասին լուրջ վերլուծություններ անել չենք կարող, որովհետեւ դրա վերաբերյալ մեր հանրապետությունում համարյա թե հետազոտություններ չեն իրականացվել:
Միակ հետազոտությունը, որ իրականացվել է տարածվածության գնահատման` դա զարկերակային եւ ճնշման գնահատումն է, որն իրականացվել է «Հայկական բժշկական ասոցիացիայի» կողմից, եւ հետազոտությունը կատարվել է Երեւան քաղաքում: Կարող եմ ասել, որ զարկերակային եւ ճնշման տարածվածությունը Երեւանում կազմում է մոտ 30%, որը համադրելի է ամբողջ աշխարհի հետ: Այնպես որ, տարածվածության մեծացում չկա, կա դիմելիության մեծացում»,- վստահեցնում է Պ. Զելվեյանը:
Ինչ վերաբերում է դիմելիության բարձրացմանն, ապա ըստ մասնագետի` դրան նպաստել է հասարակության առողջությանը հետեւելու գիտակցական մակարդակի զարգացումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը, որով հասարակության իրազեկությունն ապահովելու մեխանիզմներ են գործում, ինչպես նաեւ` բուժհիմնարկների եւ բժիշկների հանդեպ վստահությունը: Մասնագետի` այս վերջին մտքի հետ, իհարկե, չէի կարող համաձայնել: «Դուք քմծիծաղ տվեցիք. համաձայն եմ ձեզ հետ: Ցավոք, այսօր բժիշկը հասարակության մեջ չունի այն տեղն ու դերը, որը պիտի ունենար:
Դիմելիության բարձրացման հետ կապված նաեւ կարող եմ ասել, որ վերջին տարիներին առաջնային օղակն անվճար դարձնելու հետ անմիջական կապ ունի: Չնայած` այստեղ էլ շատ նուրբ, քննարկման հարցեր կան, որովհետեւ, եթե պետությունը հայտարարում է` անվճար առաջնային օղակ, եւ չի կարողանում ֆինանսապես ապահովել որակյալ օգնություն առաջին օղակում` ավելի լավ է չհայտարարի»,- պատասխանեց մասնագետը` ավելացնելով, որ պետությունն իր վրա պետք է վերցնի այն ծանրաբեռնվածությունը, որի տակից կարող է դուրս գալ: Հետեւաբար, ըստ նրա, առաջնային օղակի ֆինանսավորումը, բուժսարքավորումների զինվածությունը, հագեցվածությունը բավական ցածր մակարդակում է. «Եթե մենք ուզում ենք որակյալ բուժծառայություն` մենք նվազագույնը երեք կոմպոնենտ պիտի ունենանք` որակյալ բուժաշխատող, նյութատեխնիկական բազա եւ համապատասխան ֆինանսավորում: Առաջին երկուսը միանշանակ պայմանավորված են ֆինանսավորման հետ»: Ի դեպ, սրտանոթային հիվանդությունների հետ կապված պետական քաղաքականության համաձայն` պետպատվերով բուժվելու հնարավորություն է տրվում սոցիալական որոշ խմբերի:
Պ. Զելվեյանը բազմիցս հայտարարել է մեր հեռուստաեթերում սոցիալական գովազդներ տեղադրելու մասին անհրաժեշտությունը: Ամբողջ աշխարհում հասարակական խնդիրներ բարձրացնելու լավագույն մեթոդը սոցիալական գովազդն է: ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով մեր հեռուստաընկերությունները պարտավոր են առանց կոմերցիոն նպատակ հետապնդելու յուրաքանչյուր օրվա մի քանի րոպեանոց եթերը տրամադրել սոցիալական հոլովակներին, ինչը, սակայն, չեն անում: «Մենք հաճախ հեռուստացույցով տեսնում ենք անառողջ ապրելակերպը խրախուսող գովազդներ. անհասկանալի սննդամթերքներ, որոշակի ժամերից հետո ալկոհոլային խմիչքներ, նույնիսկ անուղղակի ծխախոտ է գովազդվում: Շատ լավ կլիներ, որ սոցիալական գովազդ տեղադրվեր, որն ուղղված կլիներ հասարակության կրթմանը: Շատ կուզենայի, որ օրինակ` ամեն օր 10 վայրկյանանոց գովազդ տեսնեի, որտեղ ասվեր` սիրելի հայրենակիցներ, եթե շատ զբաղված չեք, խնդրում եմ` չափեք ձեր զարկերակային ճնշումը, եթե այն բարձր լինի 140-90-ից` խնդրում ենք դիմել բժշկի: Դրանով մենք կբացահայտենք նաեւ հասարակության մեջ առկա թաքնված զարկերակային ճնշման դեպքերը»,- նշում է Պ. Զելվեյանը` ավելացնելով, որ միայն Երեւան քաղաքում 200.000 չափահաս բնակիչ զարկերակային եւ ճնշման հետ կապված խնդիրներ ունի: Մինչդեռ նրանց ժամանակին հայտնաբերելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու եւ հսկողության տակ վերցնելու դեպքում` կունենայինք երկար տարիներ ապրող առողջ քաղաքացիներ:

Կարդացեք նաև

Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությամբ իրականացվող մանկական և դեռահասային հոգեբուժության փոխանակային ծրագրի շրջանակում հունվարի 22-26-ը Փարիզի մի շարք բժշկագիտական...


Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացին. «Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս...


Բնակչության ծերացումը ժամանակակից աշխարի բազմաթիվ երկրներին, այդ թվում Հայաստանին բնորոշ երևույթ է, որը կարող է էական ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և անվտանգային նշանակություն ունենալ երկրների համար...


Ռուսական FB հեղինակավոր ամսագրի «Տարվա մարդիկ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակի է արժանացել հայազգի ստոմատոլոգ, «Իմպլանտում»-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը...


Կարո՞ղ է, արդյոք, երաժշտությունը բարելավել մեր առողջությունն ու կյանքի որակը։ Այս հարցին անդրադարձել են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները...


Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական հեղինակավոր “Journal of European CME” պարբերականում հրապարակվել է «Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը...


Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 2003 թվականին։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական են եղել, և դերասանը չի հուսահատվել...


Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունն աշխարհում և այժմ արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Միջուկայինբժշկությունը նորարարական ուղղություննէամբողջաշխարհում, ինչիշնորհիվայսօրարդեն բուժելիենբազմաթիվ հիվանդություներ...


- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...


Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...


Վերջին տարիներս Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակները որպես կանոն շնորհվում են այն հետազոտությունների համար, որոնք ուսումնասիրում են քաղցկեղի առաջացման և զարգացման մեխանիզմները՝ բջջային և մոլեկուլային...


Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի...


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն